Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ քննարկվելու է նրան կալանավորվելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հայտնում ենք, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: 

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել էր և տեղափոխվել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Ռոբերտ Քոչարյանին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխելկ էին բժշկական հաստատություն։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացնելու դատարան, իսկ Քոչարյանը դատարան կներկայացվի միայն անհրաժեշտ բժշկական հետազոտություններն անցնելուց հետո։ 

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում