ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով 2020 թվականի դեկտեմբերին հիվանդացել էր կորոնավիրուսով, հայտնել է Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելու մասին:
«Այո, ես մայիսի 31-ին ստացել եմ Pfizer պատվաստանյութի առաջին դեղաչափը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Մակրոնը՝ Instagram-ում պատասխանելով հարցին, թե արդյոք պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
2020 թվականի դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով: Մակրոնը ինքնամեկուսացել էր Վերսալում գտնվող տանը և շարունակել աշխատանքը հեռավար մինչև դեկտեմբերի 24-ը: