Միջազգային

Վլադիմիր Պուտինը Բելառուսի անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը Բելառուսի անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի պետական տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը և Բելառուսը կշարունակեն ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շնորհավորական ուղերձում պետության ղեկավարը նշել է, որ հուլիսի 3-ը նշանավոր օր է Բելառուսի պատմության մեջ. Մինսկի ազատագրումը գերմանաֆաշիստական զավթիչներից Մեծ հայրենական պատերազմի ընթացքում ձեռք բերված կարևորագույն հաղթանակներից մեկը դարձավ: Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը և Բելառուսը կշարունակեն համատեղ ջանքերով ամրապնդել դաշնակցային հարաբերությունները, կառուցողական փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև առաջ մղել փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածքում, ինչը ամբողջությամբ համապատասխանում է երկու երկրի շահերին», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում