Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն անցնում է դատաքննության փուլ. պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 23-ին հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, քանի որ պաշպանները լքել էին նիստերի դահլիճը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագահող դատավորը Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատավարության կողմերը միջնորդություններ ներկայացնելու համար ունեցել են ավելի քան 1.5 տարի ժամանակ: «Դատարանը անցնում է դատաքննության փուլին»,- ասաց դատավոր Դանիբեկյանը:

Համաձայն չլինելով այդ որոշմանը` պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը։

Դատարանը, հաշվի առնելով պաշտպանների բացակայությունը, երբ հնարավոր չէ դատական նիստը շարունակել, հետաձգեց այն:

«Հաջորդ դատական նիստում դատարանը կանդրադառնա պաշտպանների վարքագծի քննարկմանը, որից հետո կլսենք մեղադրական ճառի եզրափակիչ մասը»,- ասաց Դանիբեկյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 30-ին՝ ժամը 13:00-ին:

Դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկ էր հայտնել մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ Պաշտպանը նշել էր, որ որոշ ժամանակ առաջ Բաղդասարյանը Ծաղկաձորում հանդիպել է «Իմ քայլը» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ (լուսանկարը տարածվել է համացանցում): Դատավորը հրաժարվել է քննել այդ միջնորդությունը։

Պաշտպանական կողմը առաջարկել էր հետաձգել այսօրվա նիստը մինչև ՍԴ-ի՝ 300․1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ որոշման հրապարակումը։ Սակայն դատավոր Դանիբեկյանը թողեց դա առանց քննության։

Դատավոր Դանիբեկյանը նաև հետաձգել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու միջնորդության լուծումը մինչև վճռաբեկ բողոքի լուծումը և Սահմանադրական դատարանում՝ առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի քննության ավարտը։

Նիստի ընթացքում դատարանը նաև սանկցիա է կիրառել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ, ով փետրվարի 23-ին չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ այդ օրը մասնակցում էր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ նիստի։

Հայերեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիներին տրամադրվել է 10 561 կացության կարգավիճակ

Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին