Կարծիքներ

Ռուսաստանը վաղ թե ուշ պարտավոր է պաշտպանել Հայաստանին և Արցախին. Վլադիմիր Լեպեխին

4 րոպեի ընթերցում

Ռուսաստանը վաղ թե ուշ պարտավոր է պաշտպանել Հայաստանին և Արցախին. Վլադիմիր Լեպեխին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պետական դումայի նախկին պատգամավոր Վլադիմիր Լեպեխինը վստահ է, որ Ռուսաստանը պարտավոր է վաղ թե ուշ պաշտպանել Հայաստանին և Արցախին, հակառակ դեպքում մոտ ապագայում կարող է Ռուսաստանից գրեթե ոչինչ չմնալ: Ռուսաստանը վաղ թե ուշ պարտավոր է պաշտպանել Հայաստանին և Արցախին. Վլադիմիր Լեպեխին«Արմենպրես»-իփոխանցմամբ` այս մասին Լեպեխինը գրել է Rusnext կայքում հրապարակված իր հոդվածում:

Ռուս քաղաքական գործիչը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս դադարել է զուտ տեղային խնդիր լինելուց:

«Արդեն պարզ է, որ Ղարաբաղում ռազմական հակամարտությունը լոկալ բնույթ չի կրում։ Տարածաշրջանում մեծ աշխարհաքաղաքական խաղ է սկսվել, և կապված է այն իրադարձությունների հետ, որոնք այսօր տեղի են ունենում Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Վրաստանում, իսկ վաղը լիովին իրենց կդրսևորեն անմիջապես Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- գրել է Լեպեխինը:

Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությանը, նշելով, որ այդ պետությունը ՌԴ սահմանների հարևանությամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակներ է հետապնդում:

«Ըստ որոշ տվյալների՝ օրերս Թուրքիան ձեռնամուխ է եղել ԼՂ-ում կռվող հարվածային զորքերի վերախմբավորմանը` «Թուրանական բանակի» մեջ։ Ներքին աղբյուրը հայտնում է, որ «Թուրանական բանակի» շրջանակներում ստեղծվել է հատուկ խումբ, որը մասնագիտանում է հյուսիսային ուղղությամբ մարտական գործողությունների վարման նոր տակտիկական հնարքների մշակման մեջ: Դրա գլխավոր նպատակն այս փուլում գաղտնի գործողությունների իրականացումն է ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ, որոնք ենթադրում են ահաբեկչական գործողությունների և բնապահպանական աղետների կազմակերպում, Ռուսաստանի և նրա ռազմավարական դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի զինված ուժերի տեղաշարժի մոնիտորինգ, ինչպես նաև կողմնակիցների հավաքագրում»,- նշել է Վլադիմիր Լեպեխինը:

Պետդումայի նախկին պատգամավորը, այս հանգամանքները հաշվի առնելով, ընդգծել է, որ Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել Հայաստանն ու Արցախը, այլապես վտանգից խուսափելն անհնար կլինի:

«Արցախի ղեկավարի և Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի նախագահին ուղղված համատեղ գործողությունների անհրաժեշտության մասին հայտարարությունները միանգամայն բավարար են, որպեսզի կողմերի հաշտեցման անհրաժեշտության մասին խոսքերից անցում կատարվի տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու կոնկրետ գործողությունների»,- գրել է քաղաքական գործիչը:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնըհաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Արցախի Պաշտպանության բանակըհոկտեմբերի 30-ինևնոյեմբերի 1-ինգերեվարել է վարձկան ահաբեկիչների, որոնք հարցաքննության ընթացքում մանրամասն պատմել են իրենց հավաքագրման և Սիրիայից Թուրքիայի միջոցովքաղաքացիական օդանավակայաններովու քաղաքացիական ինքնաթիռներով Ադրբեջան տեղափոխման մասին: Հարուցված են քրեական գործեր:

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում