Քաղաքականություն

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն։

«ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա»,- ասաց Եղոյանը։

Իսկ հարցին, թե ինչո՞ւ չկա նման նախաձեռնություն, պատգամավորը պատասխանեց․ «Ինչու հարցնում են այն հարցի վերաբերյալ, որը պետք է տեղի ունենա և տեղի չի ունենում։ Դա քաղաքական որոշում է»։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում