Քաղաքականություն

Նոր Սահմանադրության նախագծում հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Նոր Սահմանադրության նախագծում հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին. Փաշինյան

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի նախագծում հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կան մտավախություններ, որ  Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերի հիշատակումը Սահմանադրության տեքստից դուրս կգա:

«Մենք աշխատում ենք Սահմանադրության նախագծի վրա: Ես այսօր էլ եմ անցել Սահմանադրության նախագծով: Եվ այնտեղ շատ հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին»,-ասաց Փաշինյանը:   

ՀՀ արդարադատության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստի նախագիծն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում:  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում