Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Արցախում կռվելու համար գերեվարված ահաբեկչին խոստացել էին ամսական 2000 դոլար. մանրամասներ հարցաքննությունից

Արցախում կռվելու համար գերեվարված ահաբեկչին խոստացել էին ամսական 2000 
դոլար. մանրամասներ հարցաքննությունից

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարված սիրիացի վարձկանը Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ է:

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է նրա նախնական հարցաքննության տեսանյութը, որից պարզ է դառնում, որ գերեվարվածը 1988թ. ծնված Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Ամուսնացած է: Ունի 5 երեխա:

«Արցախում, նրա խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար»,-մանրամասներ է հաղորդել Ստեփանյանը:

Հոկտեմբերի 30-ին ևս Արցախի ՊԲ-ն վարձկան-ահաբեկչի էր գերեվարել: Նա հարցաքննության ընթացքում պատմել էր իրենց հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու մասին: ՀՀ վարչապետն անդրադարձել է բացահայտումներին՝ նշելով, որ միջազգային հանցավոր ցանցի բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ