Հայաստանը ԱՊՀ ԳՐՔԱՐՎԵՍՏ մրցույթից մրցանակային տեղեր է բերել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՊՀ երկրների ԳՐՔԱՐՎԵՍՏ մրցույթն ամփոփվել է օգոստոսի 20-ին։ Ամենամյա մրցույթն այս տարի անցկացվում էր Մինսկում՝ հեռավար, մասնակցում էր ԱՊՀ վեց երկիր: Մասնակից երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը ներկայացրել էին գրքեր, որոնք մրցում էին տասը անվանակարգում: Հայաստանը ներկայացված էր չորս անվանակարգում՝ համապատասխան չորս գրքով: Չորս գիրքն էլ մրցանակային տեղերի են արժանացել:

Ժյուրիի միաձայն քվեարկությամբ ամենապատվավոր ԳՐԱՆ ՊՐԻ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նահապետ» հրատարակչության կողմից ներկայացված Սեն Հովհաննիսյանի «Հայաստանի Ատլաս /Atlas of Armenia» գիրքը: Այն ստացել է նաև հատուկ մրցանակ «Գիտություն և Կրթություն» անվանակարգում:

«Այս տարվա մրցույթում սա միակ գիրքն էր, որը հաղթող ճանաչվեց միաժամանակ երկու անվանակարգերում: Ժյուրին բարձր գնահատեց թե՛ գրքի բարձր պոլիգրաֆիկ որակը, թե՛ աշխարհագրական լիարժեք ժամանակագրությունը, թե՛ մշակութային արժեքը, թե՛ այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է գրքի ստեղծման համար: Ժյուրիին հիացրեցին հատկապես գրքի՝ Հայաստանը կենդանի կերպով ներկայացնող նկարներն ու նկարազարդումները, որոնք արվել են բացառապես հեղինակի կողմից: Մեծ գնահատանքի արժանացավ նաև այն փաստը, որ քարտեզները մշակվել են քսան քարտեզագետների կողմից»,- նշում է Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ, մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Մարգարետ Ասլանյանը, որը նաև ժյուրիի անդամ էր:

Մրցույթին ներկայացված մյուս երեք գրքերը տարբեր անվանակարգերում արժանացել են երկրորդ պատվավոր տեղին:

«Անտարես հրատարկչության կողմից ներկայացված «Մաեստրո. Սերգեյ Փարաջանով» գիրք-ֆոտոալբոմը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ «Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում: «Իմ երկիրը» անվանակարգում ներկայացված «Իմ Երևան» ֆոտոալբոմը նույնպես զբաղեցրեց երկրորդ տեղը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ներկայացված «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքն էլ երկրորդ մրցանակի արժանացավ «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում: Բոլոր նշված անվանակարգերում տասը գիրք էր ներկայացված, հետևապես սա նույնպես պատվավոր հաղթանակ էր»,- նշում է Մարգարետ Ասլանյանը:

Մրցանակների պաշտոնական շնորհումը տեղի կունենա Մոսկվայի «Գրքի տոնավաճառ» ամենամյա փառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերին:

Հայերեն

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին