Մշակույթ

2025 թ. Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել հունգարացի-բրիտանացի գրող Դևվիդ Սոլոյը

1 րոպեի ընթերցում

2025 թ. Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել հունգարացի-բրիտանացի գրող Դևվիդ Սոլոյը

Հունգարացի-բրիտանացի գրող Դևվիդ Սոլոյը 2025 թ. Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել իր «Մարմին» վեպի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Ժյուրիի նախագահ Ռոդի Դոյլը նշել է, որ հանձնաժողովի անդամները երբեք նման ստեղծագործության չեն հանդիպել։ 

«Սա շատ առումներով մռայլ գիրք է, բայց այն կարդալը հաճույք է», - ասել է նա։

Սոլոյի վեցերորդ գեղարվեստական ​​ստեղծագործությունը պատմում է Իշտվան անունով մի մարդու կյանքի մասին՝ Հունգարիայում անցկացրած երիտասարդությունից մինչև Լոնդոնի բարձրաշխարհիկ հասարակություն։ Վեպում քննության են առնվում արիության, դասային պատկանելության, միգրացիայի և տրավմայի թեմաները։

Նոյեմբերի 10-ի երեկոյան Լոնդոնում կայացած արարողության ժամանակ Սոլոյը նաև ստացել է 50 000 ֆունտ ստեռլինգ պարգևատրություն։ Ավելի վաղ նա արդեն մրցանակի շորթլիսթում էր հայտնվել 2016 թվականին։

Բուքերյան մրցանակը շնորհվում է ամեն տարի անգլերեն լեզվով լավագույն գրքին, անկախ հեղինակի քաղաքացիությունից։ 2024 թվականին հաղթող է ճանաչվել բրիտանացի գրող Սամանթա Հարվին՝ իր «Ուղեծրում» վեպով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում