Մշակույթ

Ավարտվել են գրադարանային շարունակական կրթության ու մասնագիտական կարողությունների բարելավման վերապատրաստման դասընթացները

2 րոպեի ընթերցում

Ավարտվել են գրադարանային շարունակական կրթության ու մասնագիտական կարողությունների բարելավման վերապատրաստման դասընթացները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրն ամփոփվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, մայիսի 20-24-ը և հունիսի 3-7-ը դասընթացներին մասնակցել են Արտաշատի և Երևանի համայնքային գրադարանների ու մշակութային կենտրոնների 24 աշխատակիցներ:

«Հնգօրյա դասընթացների ընթացքում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փորձառու գրադարանավարներն ու ոլորտի առաջնակարգ մասնագետները դասընթացների մասնակիցներին են փոխանցել գրադարանային գործի տարբեր գործառույթների վերաբերյալ համապատասխան գիտելիքներ և գործնական հմտություններ:

Ծրագրի շրջանակում գրադարանավարներին են ներկայացվել գրադարանային աշխատանքների կազմակերպման արդի խնդիրներն ու նոր մոտեցումները, գրադարանային գործի ժամանակակից գործառույթները, նոր տեխնոլոգիաների ու գործիքակազմերի կիրառման հմտությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ գրադարանավարները մասնակցել են մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանն ու ոլորտի այլ հիմնախնդիրներին ուղղված տեսական ու գործնական դասերի, կիսվել իրենց մասնագիտական փորձով:

Նշվում է, որ ձեռքբերված այս նոր գիտելիքներն ու հմտությունները միտված են բարելավելու գրադարանային գործը, օգնելու արդյունավետ կերպով հաղթահարելու ոլորտային մարտահրավերները:

Դասընթացների ավարտին ծրագրի մասնակիցները ստացել են հավաստագրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում