Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը վարել է թուրքմեն բանաստեղծ Ֆրագիի ծննդյան 300-ամյակի միջազգային խորհրդաժողովի նիստերից մեկը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը վարել է թուրքմեն բանաստեղծ Ֆրագիի ծննդյան 300-ամյակի միջազգային խորհրդաժողովի նիստերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել զեկույցով, ինչպես նաև վարել է խորհրդաժողովի հերթական նիստը՝ «Մախթումկուլի Ֆրագի և համաշխարհային մշակույթ» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին և կարևորելով թուրքմենական նոր գրականության հիմնադիր Մախթումկուլի Ֆրագիի գրական ժառանգությունը, ընդգծել է՝ որպես մշակութային տեղեկատվության անփոխարինելի աղբյուր՝ գրականությունն ընդգրկում է տարբեր հասարակությունների, ավանդույթների և արժեքների համադրությունը:

«Գրականությունն արժեքավոր հնարավորություններ է տալիս ուսումնասիրելու ազգերի ավանդույթները, հավատալիքներն ու փորձառությունները` դրանք փոխանցելով սերունդներին: Ֆրագիի պոեզիան թուրքմեն ժողովրդի մարտահրավերների, հավակնոտ երազանքների և հաղթանակների մանիֆեստն է։ Մենք՝ հայերս, ծանոթ ենք նրա արժեքավոր ստեղծագործություններին 1950-ական թվականներից և կարողացել ենք բազմաթիվ զուգահեռներ անցկացնել նույն շրջանի հայ գրականության ժառանգության հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ այս համատեքստում ընդգծելով Սայաթ-Նովայի հարուստ ու գեղեցիկ գրական ժառանգությունը։

«Այդ ժառանգությունը մեզ՝ հայերիս համար երաժշտական-բանաստեղծական ուղեցույց է այնպես, ինչպես Ֆրագիի ստեղծագործությունները թուրքմեն ժողովրդի համար։ Մախթումկուլիի ժամանակակից, նշանավոր հայ գրող Սայաթ-Նովան, որը ստեղծագործում էր մի շարք լեզուներով, նույնպես մեծ հարգանք ու սեր է վայելել ոչ միայն իր հայրենիքում, այլև ամբողջ աշխարհում»,-շեշտել է ԿԳՄՍ նախարարը։

Նրա խոսքով` գրական լեզվի վերագնահատումը, փոխակերպումը և զարգացումը Ֆրագիի նշանակալի ներդրումն է իր ժողովրդի մշակույթում, որով նա թուրքմենական բանաստեղծական լեզուն ավելի հասկանալի է դարձրել ընթերցողին։ ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ նմանօրինակ խորհրդաժողովները կարող են դիտվել որպես գրականությունը համաշխարհային ժառանգության մաս դարձնելու առաքելություն:

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Թուրքմենստանի կառավարությանը՝ միջոցառման հրավերի, ինչպես նաև արդյունավետ քննարկումների համար։

Նշվում է, որ խորհրդաժողովին մասնակցում են տարբեր պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գիտական և ստեղծագործական հանրույթի ներկայացուցիչներ:

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում