Հայաստան

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

2 րոպեի ընթերցում

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Մահացել է գրող, կինոգետ, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։

«Շատ ցավալի լուր․ մահացավ Դավիթ Մուրադյանը։ Ցավակցում ենք ընտանիքին, հարազատներին, մտերիմներին»,– նշված է կառույցի «Ֆեյսբուք»–ի էջում հրապարակված գրառման մեջ։

Միությունից հայտնել են, որ առաջիկայում նախատեսել էին կազմակերպել Դավիթ Մուրադյանի ստեղծագործական երեկոն՝ «Բառ, կադր, գույն» խորագրով։

«Նա, իրոք, բառի, կադրի և գույնի մարդ էր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թվականին։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, գրքեր և պիեսներ։

Տարբեր տարիների աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, եղել Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010 թվականներին զբաղեցրել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնը։

Դասավանդել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1993 թվականից մինչ օրս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավարն էր։ 

Նա նաև դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և եղել Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահը։

2011 թվականին Դավիթ Մուրադյանն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2006 թվականին՝ «Ոսկե գրիչ» մրցանակի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում