Միջազգային

Դմիտրի Պեսկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Պեսկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Պեսկովն անձամբ հաստատել է լուրը և հայտնել, որ բուժվում է։

«Այո, ես վարակվել եմ, բուժվում եմ»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Ավելի վաղ Պեսկովի մոտ կորոնավիրուսի կասկածի մասին հայտնել էր «Տելեգրամ»-ի «Նեզիգար» ալիքը։

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Քաղաքաշինության նախարար՝ Վլադիմիր Յակուշևի և Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։

Միշուստինը ապրիլի 30-ից գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում՝ բժիշկների հսկողության տակ, և բժիշկները նշում են, որ նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում