«Ալաշկերտը» նոր ֆուտբոլիստ ունի 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 28-ամյա ֆուտբոլիստը եվրոպական ակումբներում հանդես գալու հարուստ փորձ ունի: Բարձրահասակ պաշտպանը հանդես է եկել մակեդոնական մի շարք ակումբներում, սերբական «Դենի Սրեմում», խորվաթական «Իստրայում», Իսրայելը ներկայացնող Հայֆայի «Հապոելում», իսկ նրա նախորդ ակումբը Կիպրոսի «Էնոսիսն» էր, որտեղ Ռիստոն հանդիսանում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի թիմակիցը: Ժամանակին Միտրևսկին ընդգրկված է եղել Մակեդոնիայի Մ-19 և Մ-21 հավաքականներում:

Ռիստո Միտրևսկին միացել է «Ալաշկերտին» բելեկյան հավաքի ընթացքում, մասնակցել է նախօրեին կայացած «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը:

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին