Սպորտ

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: A խմբի առաջին տուրում Արեգ Վաթյանի գլխավորած ընտրանին 82:62 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Էնթոնի Սարգսյանը, ով հանդիպումն ավարտեց 14 միավոր, 7 ռեբաունդ և 3 փոխանցում ցուցանիշներով։

Թիմի ամենաշատ միավոր վաստակած խաղացողը Միքայել Նշանյանն էր, որը գրանցեց 22 միավոր։

Հայաստանի Մ18 հավաքականը խմբային փուլի երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին՝ մրցելով Անդորրայի հավաքականի դեմ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում