Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան մտադիր է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ մնալ հաղթանակ բերած խաղաոճին:

«Մենք կարողացանք խաղի ընթացքում ճիշտ որոշումներ կայացնել ու նաև այդ որոշումները կայացնում էինք լավ պահեստայիններ ունենալու շնորհիվ: Մենք պետք է արժանին մատուցենք մրցակցին: Նրանք դժվարանում էին գործել,  երբ մենք շատ էինք տիրում գնդակին և հաջորդիվ փորձելու ենք հենց այդպես էլ գործել: Մենք լավ ուսումնասիրել էինք նրանց խաղը սակայն մեր փոփոխվող խաղաոճը ստիպեց նրանց փոխել սեփական խաղային պլանը»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուլիպան:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին ու առավելության հասավ 2:0 հաշվով: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` Իռլանդիայում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում