Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի նոր ղեկավար Խալիլ ալ-Հայյան կոչ է արել բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվել և համապարփակ ազգային երկխոսություն անցկացնել։ Նա այս հայտարարությունն արել է ընտրվելուց հետո իր առաջին քաղաքական ելույթում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ալ-Հայյայի ելույթի տեսանյութը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram-ի ալիքում։

 «Մենք ձեռք ենք մեկնում բոլոր պաղեստինյան խմբավորումներին և ուժերին միավորվելու ընդհանուր հիմքի վրա՝ համաձայնեցված ազգային ծրագրի, որը ներառում է մեր ժողովրդի առաջնահերթությունների և նպատակների իրականացումը», - հայտարարել է ալ-Հայյան։ Նա հավելել է, որ միակողմանի գործողությունները այս փուլում անընդունելի են։

Ամփոփելով՝ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին ապահովել Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և պատասխանատվության ենթարկել Իսրայելին ռազմական հանցագործությունների համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում