Իրավունք

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (փողերի լվացումը առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից:

Ավելի վաղ ԿԸՀ-ն նաև բավարարել էր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև մերժել էր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Դատախազության միջնորդությանը։ 

 «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում