Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում գնդակին ու նախաձեռնությանը հիմնականում տիրում էր Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն: «Շեմրոկ Ռովերս»-ը հիմնականում գործում էր հակագրոհների ժամանակ: Առաջին կեսում երկու թիմերից և ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը:

Երկրորդ կեսի մեկնարկին «Արարատ-Արմենիա»-ն օգտագործեց իր հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Սանդրո Լիման: «Շեմրոկ Ռովերս»-ը բաց թողած գնդակից հետո սկսեց առավել ակտիվ գործել, սակայն «Արարատ-Արմենիա»-ի պաշտպանները հստակ էին գործում: Հանդիպման 80-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Հեռահար ու դիպուկ հարվածով աչքի ընկավ Զիդանը:

«Արարատ-Արմենիա»-«Շեմրոկ Ռովերս»` 2:0:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` Իռլանդիայում:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում