Սպորտ

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճում Էստոնիայում ընթացող աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Տալլինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրին երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում