Սպորտ

«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հաղթահարեց Մալթայի «Մարսաշլոկ» ակումբի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Մարսաշլոկ»-ին՝ դիմակայության ընդհանուր հաշիվը դարձնելով 4։0։

Խաղի 80-րդ րոպեին մրցակցի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Կուլիկովը։

Նշենք նաև, որ 10-րդ րոպեից «Մարսաշլոկ»-ը խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Մաֆումբին։

«Փյունիկ»-ը դիմակայության առաջին խաղում հաղթել էր 3։0 հաշվով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում