Աշխարհ

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոնիթորինգի տվյալների համաձայն՝ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին։

ԱՀԿ մոնիթորինգի համաձայն՝ հուլիսի 21-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում վիրուսից մահացել է 999 մարդ, իսկ Ուգանդայում՝ ևս երկուսը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 2494։

Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյում և Ուգանդայում էբոլայի բռնկումը հայտարարեց համաշխարհային արտակարգ իրավիճակ, որը վտանգ է ներկայացնում այլ երկրների համար: ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում