Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող ըմբիշները հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Թիմերը մրցավայր կմեկնեն հետևյալ կազմերով. Ազատ ոճ` 51 կգ Մուրադ Ղարիբյան, 55 կգ Դավիթ Բալեյան, 60 կգ Գրիշա Գևորգյան, 65 կգ Էրիկ Պապիկյան, 71 կգ Վարուժան Ասլանյան, 80 կգ Վաչե Ասլանյան. Հունահռոմեական ոճ`45 կգ Վազգեն Վարդանյան, 48 կգ Արարատ Ավետիսյան, 51 կգ Գևորգ Հարությունյան, 55 կգ Գեղամ Եղիազարյան, 60 կգ Արտուշ Պետրոսյան, 65 կգ Վազգեն Մնացականյան, 71 կգ Ջանես Նազարյան, 80 կգ Վահե Հովեյան, 92 կգ Ալեքսան Շալջյան, 110 կգ Խաչիկ Խաչատրյան: