Միացյալ Նահանգներ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Մաքքոլը  մտադիր է հուլիսի 22-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմն այժմ աջակցում է այս օրինագծին, որի հիմնական հեղինակներից մեկը Սենատի անդամ Լինդսի Գրեհեմն էր, ով հանկարծամահ եղավ հուլիսի 11-ին 71 տարեկան հասակում։

 «Նրա վերջին ցանկությունն էր, որ իր պատժամիջոցների մասին օրինագիծն ընդունվի։ Ես այն այսօր կներկայացնեմ Կոնգրեսում», - ասել է Մաքքոլը՝  շնորհակալություն հայտնելով Սպիտակ տանը իր աշխատանքի համար։

«Ոչինչ այս պատերազմն ավելի արագ չի ավարտի, քան այս պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը։ Սա խաղաղության ճանապարհն է, ոչ թե պատերազմ», - պնդել է կոնգրեսականը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում