Իրան

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

1 րոպեի ընթերցում

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Իրանի զինված ուժերը սիմետրիկ հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ենթակառուցվածքներին, եթե Միացյալ Նահանգները որոշի հարձակվել Իսլամական Հանրապետության կամուրջների կամ էլեկտրակայանների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր երկրի զինված ուժերը կպատասխանեն Հորմուզի նեղուցում նավի վրա յուրաքանչյուր հարվածի համար՝ ոչնչացնելով մեկ իրանական կամուրջ կամ էլեկտրակայան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում