Իրանի ՀՕՊ համակարգը ուկրաինական ինքնաթիռը շփոթել է թևավոր հրթիռի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հակաօդային պաշտպանության համակարգն ուկրաինական ինքնաթիռը շփոթել է թևավոր հրթիռի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:

Նա հավելել է, որ թիրախը 19 կմ հեռավորության վրա է եղել: ՀՕՊ համակարգի օպերատորը կորցրել է հրամանատարի հետ կապը և գործելու որոշումը կայացրել է ինքնուրույն: Նա 10 վայրկյան է ունեցել որոշելու ՝ հարվածել թիրախին, թե ոչ, և Հաջիզադեի խոսքով՝ նա վատ ընտրություն է կատարել:

Հրամանատարը միևնույն ժամանակ նշել է, որ հրամայել են դադարեցնել օդային երթևեկությունը Իրաքի ամերիկյան բազայում հարվածների ժամանակ, բայց այդ պահանջը չի կատարվել: Հաջիզադեն բացատրել է նաև, թե ինչու է Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը հերքել, որ ինքնաթիռը խոցվել է: Նրա խոսքով՝ Գլխավոր շտաբը տեղեկություն է ստացել վթարի պատճառների մասին այն նույն օրը, երբ դա տեղի է ունեցել, բայց չի հաղորդել ավիացիոն իշխանություններին:

Հրամանատարը նաև շեշտել է, որ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ամբողջությամբ պատասխանատու է կատարվածի համար և կհամաձայնվի մեղավորների հետ կապված ցանկացած որոշման:

Իրանը հունվարի 11-ին խոստովանել է, որ պատահմամբ մարդկային սխալի հետևանքով խոցել է ուկրաինական մարդատար ինքնաթիռը: Իրանի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել։ Նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել «բարձրացված մարտական պատրաստվածության» պայմաններում՝ կապված Իրանի հրթիռային հարվածներին ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն է հայտնել միջոցներ ձեռնարկել փոխհատուցման համար։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է ինքնաթիռի վթարի հետաքննությունը։

Հունվարի 8-ին «Ուկրաինայիմիջազգայինավիաուղիներ»ընկերությանմարդատարԲոինգ -737ինքնաթիռը կործանվել էր Իրանի օդանավակայանի մոտակայքում։Անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 176 մարդ, զոհվել են։

Հայերեն English

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա