Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մունդիալ-2010». Իսպանիան Աֆրիկայից տարավ առաջին և դեռևս միակ աշխարհի չեմպիոնի գավաթը  

«Մունդիալ-2010». Իսպանիան Աֆրիկայից տարավ առաջին և դեռևս միակ աշխարհի չեմպիոնի գավաթը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվ կրկին` 4 տարի անց, ֆուտբոլասերներն աշխարհի տարբեր ծագերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Ռուսաստանն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Եվ գուցե հենց այս աշխարհի առաջնությունում կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ: Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնեն զգալ հաղթանակի այն նույն երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` 90 րոպեի ընթացքում համախմբել միլիոններին…

Իսպանիայի պատմության մեջ առաջին և դեռևս միակ չեմպիոնությունը

Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնությունը կայացավ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: ԱԱ-ն ընդունեց 9 քաղաքի 10 մարզադաշտ, իսկ առաջնության ընթացքին հետևեց 3 178 856 ֆուտբոլասեր: Մեկ ամիս ձգված մունդիալի ընթացքում 64 խաղում խփվեց 145 գնդակ: ԱԱ-ի լավագույն ռմբարկուներ 5-ական գնդակներով 4 ֆուտբոլիստ էին` Դիեգո Ֆորլանը (Ուրուգվայ), Թոմաս Մյուլլերը (Գերմանիա), Դավիդ Վիլիան (Իսպանիա) և Վեսլի Սնեյդերը (Նիդեռլանդներ): Լավագույն ֆուտբոլիստը Ֆորլանն էր, իսկ դարպասապահը` Իկեռ Կասիլիասը:

Աշխարհի 2010 թվականի ֆուտբոլի առաջնության պաշտոնական խորհրդանիշ է ընտրվել Զակումի մականունը կրող ընձառյուծը։ Նրա բծերը հնգանկյան տեսք ունեն և հիշեցնում են ֆուտբոլային գնդակի ավանդական գունազարդումը։ ՀԱՀ մայրաքաղաք Յոհաննեսբուրգում կայացած շնորհանդեսի ընթացքում  Զակումին ֆուտբոլ խաղաց երկրի լավագույն ֆուտբոլիստ Մարկ Ֆիշի հետ, ով 1996 թվականին իր երկրի ազգային ընտրանու կազմում դարձավ Աֆրիկայի գավաթի հաղթող։

Եզրափակիչը

Աշխարհի 19-րդ առաջնության եզրափակիչում մրցեցին Իսպանիայի և Նիդեռլաների հավաքականները: Մայրաքաղաք Յոհաննեսբուրգի «Սոկեր Սիթի» մարզադաշտում հանդիպմանը հետևեցին 84 490 հանդիսական: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց առանց դարպասի գրավման: Միայն լրացուցիչ ժամանակի 116-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան ուժեղ, դիպուկ հարվածով գրավեց Նիդեռլանդների թիմի դարպասը`«կարմիր ֆուրիա»-ի համար պատմության մեջ առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Փաստեր

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 2010-ին առաջին անգամ անցկացվեց Աֆրիկա մայրցամաքում:

Մունդիալի «բացահայտումները» դարձան վուվուզելաները՝ հարավաֆրիկյան ֆուտբոլասերների շեփորները:

Դեյան Ստանկովիչը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով երեք հավաքակաների (Հարավսլավիա, Սերբիա և Չեռնոգորիա, Սերբիա) կազմում մասնակցեց ԱԱ-ին:

Պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում մրցեցին երկրներ, որտեղ իշխում են նաև թագավորական ընտանիքները:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

«Մունդիալ-1978»

«Մունդիալ-1982»

«Մունդիալ-1986»

«Մունդիալ-1990»

«Մունդիալ-1994»

«Մունդիալ-1998»

«Մունդիալ-2002»

«Մունդիալ-2006»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]