Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Հունաստանը 7 հազար զինվորականների Է ուղարկում Թուրքիայի հետ սահման

Հունաստանը 7 հազար զինվորականների Է ուղարկում Թուրքիայի հետ սահման

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը կուժեղացնի Թուրքիայի հետ սահմանների մերձակայքում տեղավորված զորախումբը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը:

Հաջորդ մի քանի օրվա ընթացքում Էգեյան ծովի կղզիներ կուղարկվի 3,5 հազար մարդ եւ նույնքան Էլ՝ Էվրոս: Նախարարի խոսքով՝ այդ որոշումը կապված Է երկու երկրների միջեւ հարաբերությունների վատացման հետ: Նա նշել Է, որ Հունաստանը պատրաստ Է դիմակայել ցանկացած սպառնալիքի: «Մենք ապավինում ենք մեր սեփական ուժերին, մենք օգնություն չենք սպասում դաշնակիցներից կամ բարեկամներից»,-ասել Է նախարարը, նշելով, որ, չնայած ճգնաժամին եւ զինված ուժերի բյուջեի կրճատմանը, ամեն ինչ արված Է զինծառայողների պատրաստման եւ ուսուցման համար:

Կամմենոսը հայտարարել Է, որ ամեն ինչ կանի, որպեսզի վերադարձնի այն երկու հույն զինծառայողներին, որոնք «պատանդներ, կալանավորներ են դարձել թուրքական բանտերում»: «Մենք նրանց դուրս կբերենք այնտեղից, նրանց կազատեն, նրանք կվերադառնան: Դա մեր նպատակն Է ու մեր պարտքը»,-ասել Է պաշտպանության նախարարը:

Երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվել են մարտի սկզբին, երբ Թուրքիան Էվրոսի շրջանում կալանքի տակ վերցրեց երկու հույն զինծառայողների: Աթենքում հայտարարել են, որ հույն զինվորները այլ երկրի տարածք են մտել սխալմամբ՝ վատ եղանակի պատճառով:

Հունաստանի իշխանություններն ակնկալում Էին, որ Թուրքիան օրվա ընթացքում կհանձնի ձերբակալվածներին: Սակայն Անկարան նրանց մեղադրեց իր տարածք անօրինական ներթափանցման մեջ, նրանց լրտեսության մեղադրանք Է սպառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ