1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպանություն Գյումրիում

Սպանություն Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 21  ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում ապրիլի 20-ի երեկոյան տեղի է ունեցել սպանություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ սպանությունը կատարվել է Գյումրու Շիրակացի փողոցի տներից մեկում:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գևորգյանը  «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ, հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն)։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ամուսինը՝ 1952 թվականին ծնված Վ. Մ-ն։ Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:

 Ըստ նախնական տեղեկությունների, կինը եղել է հարևանի տանը: Կնոջ հետևից նույն բնակարան է գնացել ամուսինը: Վերջինս եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հարևանի տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի ու կրծքավանդակի հատվածին, պատճառել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերքեր:

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]