Տարածաշրջանային

Թրամփը հրամանագիր Է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հրամանագիր Է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որն, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ Է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:

«Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանգիր Է ստորագրել, որը միտված Է հասնելու այն բանին, որ Թուրքիան դադարեցնի հարձակումը Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ համաձայնի կրակի անհապաղ դադարեցմանը: Հրամանագիրը ֆինանսների նախարարությանը եւ Պետդեպին իրավունք Է տալիս պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ֆիզիկական անձանց ու կառույցների դեմ…, որոնք պատասխանատու են այն գործողությունների համար, որոնք սպառնալիք են ներկայացնում քաղաքացիների համար կամ խախտում են խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում»,- նշել Է Փոմպեոն հայտարարության մեջ:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն Է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում: Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը:

Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ գոտու ստեղծումն Է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը: Թուրքիան ահաբեկիչներ Է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում