Տարածաշրջանային

Ռուսաստանը բարդ իրավիճակներում միշտ Էլ հանդես Է եկել Իրանի կողմում. Զարիֆ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը բարդ իրավիճակներում միշտ Էլ հանդես Է եկել Իրանի կողմում. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան քաղաքական բարդ իրավիճակներում հանդես Է եկել Թեհրանի կողմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Ռուսաստանն Իրանի ընկերն Է եղել բարդ իրավիճակներում»,-սեպտեմբերի 2-ին Զարիֆի խոսքը մեջբերել Է Mehr գործակալությունը: Նա հավելել Է, որ «նման գործընկերոջ հետ Իրանի կշարունակի իր համագործակցությունը»: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում»,-ընգծել Է ԱԳ նախարարը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 2-ին բանակցություններ կվարի Զարիֆի հետ, որը Ռուսաստանի մայրաքաղաքում Է գտնվում աշխատանքային այցով: Ինչպես նշել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում քննարկվելու են առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը, միջուկային գործարքի ապագան, ինչպես նաեւ Պարսից ծոցի գորտում սրված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում