Իրան

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին։

Նա հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի վերաբերյալ տեխնիկական խմբի բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին։

«Տեխնիկական խմբերը կվերադառնան 29-ին կամ 30-ին (հունիսի – խմբ.): Նրանք բաժանված են խմբերի՝ տարբեր թեմաների շուրջ: Կարծում եմ՝ նրանք կվերադառնան Շվեյցարիա, եթե չեմ սխալվում», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Ռուբիոն նշել է լրագրողների հետ զրույցում և տեղեկացրել է, որ ինքը չի մասնակցելու այս հանդիպումներին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 24-ին մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ առաջին կանգառը կատարելով Արաբական Միացյալ Էմիրություններում։ ԱՄԷ-ից հետո Ռուբիոն կայցելի Քուվեյթ և Բահրեյն։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում