Իրան

Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը որոշեր վճար սահմանել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար, ապա դա կփոխեր բանակցությունների ամբողջ ընթացքը և կխանգարեր ԱՄՆ-ի հետ գործարքի կնքմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է Fox News-ը:

«Դա (խմբ․՝ տուրքերի գանձումը նավերից) ինձ համար անընդունելի կլիներ, որովհետև մենք ունենք շատ նեղուցներ, և եթե դա արվեր նրանց (խմբ.՝ Իրանի) համար, ստիպված կլինեինք անել նաև մյուսների համար», - ասել է նա։

«Դա արմատապես կփոխեր իրավիճակը», - հավելել է Թրամփը:

Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Հորմուզի նեղուցի վերաբացում, բանակցությունների անցկացում 60 օրվա ընթացքում՝ վեջնական համաձայնության կնքման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում