Քաղաքականություն

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կանի ԵԱՏՄ-ի օգտին

2 րոպեի ընթերցում

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կանի ԵԱՏՄ-ի օգտին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը հիմա իր զարգացման ճանապարհն ընտրելու փուլում է, ինչը Ռուսաստանի համար կարևոր է, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են։

«Մենք տեսնում ենք, որ հիմա Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է հետագա զարգացման ճանապարհի մասին։ Մեզ համար դա կարևոր է, որովհետև շատ հարյուրամյակներ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պեսկովի խոսքերը փոխանցել է ՏԱՍՍ գործակալությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Երևանն արդյունքում ընտրություն կկատարի Եվրասիական տնտեսական միության օգտին, քանի որ այդ ինտեգրացիոն գործընթացը նշանակալիորեն ավելի շահավետ է, քան Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը։

«Մենք համոզված ենք, որ Եվրասիական տնտեսական միությունն ամեն տարի զգալիորեն նպաստում է Հայաստանի ՀՆԱ-ի աճին։ Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է մյուս այլընտրանքներին։ Մենք հույս ունենք, որ առաջին հերթին հայ ժողովուրդը, ինչպես նաև Հայաստանի ներկա ղեկավարությունը իրավիճակի վերլուծության արդյունքում կհանգեն նույն տեսակետին»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում