Ռուսաստան

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը հունիսի 24-ի գիշերը երկրի շրջանների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 323 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Բելգորոդի մարզի իշխանությունների տեղեկացմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է մեկ տղամարդ, վիրավորվել՝ մեկ կին։

Նիժնի Նովգորոդի մարզի իշխանությունները հայտնել են, որ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 23 անօդաչու թռչող սարք` հավելելով, որ հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը գտնվում են հիվանդանոցում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ բեկորներից վնասվել է մեկ արդյունաբերական օբյեկտ, մի քանի մեքենա և բնակելի շենքեր։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Սևաստոպոլում էլեկտրամատակարարումը շարունակում է անջատված մնալ, տրանսպորտի աշխատանքը խափանված է։ Ըստ տեղի իշխանությունների՝ տրոլեյբուսները կդադարեն գործել էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների պատճառով, իսկ մանկապարտեզները տեղափոխվել են հատուկ աշխատանքային գրաֆիկի։ Նահանգապետն ավելի վաղ հայտնել էր էներգետիկ ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքի հարվածի մասին:

Օրենբուրգի մարզի նահանգապետն իր հերթին հայտնել է, որ զանգվածային հարձակման ժամանակ արդյունաբերական օբյեկտի վերևում խոցվել է մի քանի ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը պնդում է, որ հարվածի թիրախը Օրենբուրգի գազի վերամշակման գործարանն է եղել։

Տեղեկություններ են հաղորդվում, որ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրաէներգիայի ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից հետո։

Հարվածների է ենթարկվել նաև Ուկրաինան։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի տեղեկացմամբ՝ հունիսի 24-ի գիշերը Ռուսաստանը երկրի ուղղությամբ արձակել է 101 գրոհային անօդաչու թռչող սարք։ Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է ոչնչացնել գրեթե բոլոր ԱԹՍ-ները, սակայն նրանցից որոշներն ընկել են տարբեր վայրերում։

Խարկովի մարզային վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Բալակլեա քաղաքը հունիսի 24-ի գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով զոհվել է 56-ամյա մի կին։ Վնասվել են չորս մասնավոր տներ, մեկ խանութ և օժանդակ շինություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում