Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գործերը բավական լավ են ընթանում Ռուսաստանին դիմակայելու առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։
«Նրա (խմբ.՝ Վոլոդիմիր Զելենսկու) գործերը բավականին լավ են ընթանում։ Որ կողմից էլ նայենք, նրա գործերը լավ են։ Ամեն դեպքում՝ նրան հաջողվում է դիմադրել։ Երկու կողմից էլ բազմաթիվ մարդիկ են զոհվում», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ Զելենսկին խիզախ է։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինան «հրաշալի զենքեր» ունի և «հրաշալի մարտիկներ»։
Կարդացեք հոդվածը` Русский