Քաղաքականություն

Լավրովը հայտնել է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ ՌԴ-ի շփումների և Փարիզից ու Լոնդոնից բանագնացների ժամանման մասին

2 րոպեի ընթերցում

Լավրովը հայտնել է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ ՌԴ-ի շփումների և Փարիզից ու Լոնդոնից բանագնացների ժամանման մասին

Ռուսական կողմը շփումներ է ունեցել Եվրամիության ներկայացուցիչների հետ. Մոսկվա են այցելել նաև Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից բանագնացներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Եղել են շփումներ», - ասել է Լավրովը՝ հանդես գալով «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ։ Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակավ նկատողություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, որ «նրա աշխատակիցը երկու անգամ Մոսկվայում շփվել է ՌԴ ներկայացուցիչների հետ, և ասել, որ դա անընդունելի է, և որ բոլորը պետք է հավաքվեն ու որոշեն»։

«Երեսպաշտություն։ Որովհետև նախագահ Մակրոնն ինքն է բանբեր ուղարկել, նրանց ընդունել են։ Ինչպես նաև բանբերներ են եղել Լոնդոնից», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ երբեք չեն հրաժարվում ժամանելու և խոսելու խնդրանքներից։

«Բայց այն, որ մենք գիտենք այս զրույցների գինը, դա նույնպես փաստ է», - նշել է պաշտոնյան։

Լավրովը նաև հայտարարել է, որ «եթե Եվրոպայի մոտ հանկարծակի իսկապես կառուցողական որևէ բան հայտնվի, այնուամենայնիվ, հիմա ինչ-որ նոր մարդիկ են իշխանության գալիս առանձին երկրներում, ապա մենք, հավանաբար, պատրաստ կլինենք լսել»։

«Եվ երբ լսենք, եզրակացություն կանենք՝ պիտանի է դա, թե պիտանի չէ», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այլևս իրավունք չունեն ապավինելու Եվրոպայի խոստումներին կամ սպասումներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում