Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային երկրի անունից ցավակցություն է հայտնել Վենեսուելային տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի և տուժածների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Բաղային հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է փրկարարական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Վենեսուելային։
IRNA գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի Կարմիր խաչի նախագահին ուղղված ուղերձում Իրանի Կարմիր մահիկի նախագահ Պիր-Հոսեյն Քոլիվանդը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և համերաշխություն հայտնել Վենեսուելայի ժողովրդին և արտակարգ իրավիճակներին արձագանքողներին։
Քոլիվանդը նշել է, որ Իրանի Կարմիր մահիկը դժվարին պայմաններում կանգնած է Վենեսուելայի ժողովրդի կողքին և անհրաժեշտության դեպքում լիովին պատրաստ է փրկարարական և բժշկական խմբեր ուղարկել տուժած տարածքներ։
Վենեսուելայի ժամանակավոր կառավարության կողմից հրապարակված վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ հունիսի 25-ին 40 վայրկյան ընդմիջումով տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 164 մարդ։ Հայտնի է նաև 971 տուժածի մասին։