Իրան

ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանն Աբու Դաբիում կայացած հանդիպմանը քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրերը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում ազատ նավարկության ապահովումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտի գրավոր հայտարարության մեջ։

«Նրանք քննարկել են նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփի Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը, Հորմուզի նեղուցով ազատ նավարկություն ապահովելու ուղղությամբ ջանքերը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության կարևորությունը», - նշվում է փաստաթղթում:

Պիգոտի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահն անդրադարձել են նաև պաշտպանության և առևտրի ոլորտներում հետագա համագործակցությանը: Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը ԱՄԷ-ի անվտանգությանը:

Հունիսի կեսերին ամերիկյան և իրանական կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Հունիսի 21-ին Բյուրգենշտոկում տեղի են ունեցել ԱՄՆ-Իրան բանակցություններ՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ՝ հուշագիրը կյանքի կոչելու համար:

 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում