Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

1 րոպեի ընթերցում

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մի քանի միջոցներ է ձեռնարկել Նաթանզի և Ֆորդոյի իր միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի նոր բանաձևի, որը պնդում է, թե Թեհրանն, իբր, բավարար չափով չի համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրանի Mehr գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ դա պատասխան է եվրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի («եվրաեռյակ») «թշնամական գործողությունների»։ Նշված երկրներն են ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին ներկայացրել բանաձևի նախագիծը, որը Թեհրանը համարում է քաղաքականացված և առճակատում հրահրող: 

Հունիսի 5-ին բանաձևն ընդունվել է 20 կողմ ձայնով, դեմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը։ 

Mehr-ը չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել Իրանը հիշյալ միջուկային օբյեկտներում։ Հայտնի է, որ Նաթանզի և Ֆորդոյի ձեռնարկությունները ներգրավված են, այդ թվում՝ ուրանի հարստացման գործընթացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում