Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» համաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-24-ըմասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» առաջնության շրջանակում անցկացվող միջազգային համաժողովին և նախարարական գագաթնաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, Կազանում են հավաքվել աշխարհի շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: Երկու տարին մեկ անգամ անցկացվող «Վորլդսքիլզ»‰առաջնությանն այս անգամ մասնակցում են ավելի քան 75 երկրների ներկայացուցիչներ` 50-ից ավելի որակավորումներով: Հավաքի նպատակն է քննարկել կրթական համակարգերի նորարական բարեփոխումները, մասնագիտությունների և որակավորումների ճկունության հնարավորությունները, կրթական արդյունքների չափման նոր մոտեցումները: Քննարկումների առանցքում միջին մասնագիտական կրթությունն ու դրա զարգացման հեռանկարներն են:

Հայկական 6 հոգանոց պատվիրակությունը «Վորլդսքիլզ Կազան 2019»-ին մասնակցում է խոհարարություն, նորաձևության տեխնոլոգիաներ և ոսկերչություն մասնագիտություններով:

Գլխավոր ասամբլեայի շրջանակում «Վորլդսքիլզ»- ի նախագահ է ընտրվել Ժո դե Գոն: «Մենք պետք է աշխատենք միասին հաջողություններ արձանագրելու համար»,-ասել է նա՝ դիմելով ներկաներին: Նախարար Ա.Հարությունյանը համաժողովի շրջանակում այցելել է հայկական տաղավար, հետևել առաջնության ընթացքին, ոգևորել հայ մասնակիցներին: Նա նաև առանձնազրույց է ունեցել «Վորլդսքիլզ»-ի գործող նախագահ Բարթլի Սայմոնի հետ, կարճ հանդիպում՝ նորընտիր նախագահ պարոն Գոյի հետ:

Տեղեկացնենք, որ ռուսական կողմը համաժողովին մասնակցել է ամենաբարձր մակարդակով. ներկա են եղելՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Լուսավորության նախարար Օլգա Վասիլևան, ինչպես նաև Գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովը:

Հայերեն

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին