Իրան

Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի

1 րոպեի ընթերցում

Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրները հաջողությամբ կլուծվեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Lorient Today պարբերականը։

«Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրները հաջողությամբ կլուծվեն։ Ամեն ինչ լավ կլինի», - ասել է Թրամփը Իռլանդիա կատարած այցի ընթացքում՝ պատասխանելով Հորմուզի նեղուցում նավագնացության իրավիճակի հետ կապված հարցին։ 

Իրանի շուրջ լարվածության սրումը հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, որը նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման առանցքային ուղին է։ Շրջափակումն ազդել է տարածաշրջանում նավթի արտահանման ու արտադրության ծավալների վրա։ 

Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին աշխարհի երկրների մեծ մասում աճել են վառելիքի և արդյունաբերական ապրանքների գները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում