Սպորտ

Արթուր Սերոբյանը լեհական «Լեխիա Գդանսկ»-ին կմիանա 2027 թվականին

1 րոպեի ընթերցում

Արթուր Սերոբյանը  լեհական «Լեխիա Գդանսկ»-ին կմիանա 2027 թվականին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» և լեհական «Լեխիա Գդանսկը» համաձայնության են եկել Արթուր Սերոբյանի տրանսֆերի շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Լեհական ակումբը ձեռք է բերել Արթուր Սերոբյանի տրանսֆերային իրավունքը, միաժամանակ ակումբները եկել են համաձայնության, որ Սերոբյանը շարունակելու է հանդես գալ «Արարատ-Արմենիայում» մինչև 2027 թ․ հունվարի վերջ։

Նախորդ մրցաշրջանում Սերոբյանը «Արարատ-Արմենիայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն՝ ստանալով նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։

Արդեն մեկնարկած 2026/27 մրցաշրջանում նա հասցրել է մասնակցել եվրագավաթային 8, ինչպես նաև Հայաստանի առաջնության 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Արթուր Սերոբյանը «Լեխիային» կիմանա գալիք տարի փետրվարի 1-ին։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում