Աշխարհ

BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում

1 րոպեի ընթերցում

BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում

BRICS-ի երկրները կոչ են արել հետևել Գազայի հատվածում հրադադարի պահպանմանը և լիարժեք ապահովել մարդասիրական հասանելիությունն այդ հատվածում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Հնդկաստանում անցկացվող գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։

«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարմանը և կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել հրադադարի պահպանումը և Գազայի հատված մարդասիրական օգնության լիարժեք ու անարգել մուտքը», - նշվում է փաստաթղթում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում