Կրթություն

ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտային հարցեր

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտային հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Այս անգամ քննարկման առանցքում էին կրթական ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցի շենքային պայմանների բարելավման և կառուցման, վերակառուցման ծրագրի ընթացքին, ինչպես նաև կրթության որակի բարձրացմանը վերաբերող հարցեր։ Առանձնակի անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը՝ որպես բնագիտական առարկաների արդյունավետ ուսուցման նոր բովանդակություն: Մանկավարժներն անդրադարձել են նաև կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանը և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում