Մարզային

ԱՄՆ-ը սահմանափակել Է Նյու Յորքում իրանցի դիվանագետների տեղաշարժման հնարավորությունը. Reuters

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը սահմանափակել Է Նյու Յորքում իրանցի դիվանագետների տեղաշարժման հնարավորությունը. Reuters
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն զգալիորեն սահմանափակել Է իրանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքների անդամների տեղաշարժման հնարավորությունները, որոնք պաշտոնեական գործուղումներում են գտնվում Նյու Յորքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 17-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական նոտան, որը տրվել Է Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Իրանի ներկայացուչություն:

Առկա տեղեկատվությամբ՝ իրանցի դիվանագիտական ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների վրա դրված են նույնպիսի սահմանփակումներ, ինչպիսիք սահմանվել են նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի նկատմամբ, որը հուլիսի 14-ի Նյու Յորք Է ժամանել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար:

Պատճառներն, ըստ որոնց իրանցի դիվանգետների նկատմամբ սահմանվել են նման սահմանափակիչ միջոցներ, ամերիկյան կողմը չի պարզաբանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում