Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանն այցելել են համալսարան և ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵՊՀ մամուլի ծառայությունից, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և փոխնախարարին դիմավորել են ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, ապա նրանց ուղեկցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակ, որտեղ քննարկվել են ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, քարտուղար Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը, Ռուբեն Մարկոսյանը և Արարատ Մալխասյանը, ինչպես նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը:

Հայերեն

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին