Չինաստան

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին

1 րոպեի ընթերցում

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին

BRICS-ի անդամ պետությունները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին և կդիմադրեն պրոտեկցիոնիստական ​​միջոցառումներին։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հնդկաստանում անցկացվող BRICS գագաթնաժողովին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Ըստ Չինաստանի նախագահի՝ BRICS երկրները պետք է խթանեն ողջ մարդկության ընդհանուր արժեքները, խրախուսեն քաղաքակրթությունների միջև փորձի փոխանակումը, «ապահովեն ներդաշնակ համակեցություն և փոխլրացում», փոխանակվեն պետական ​​կառավարման ոլորտում փորձով և համատեղ ուղղորդեն «կուտակված դրական էներգիան միջպետական ​​հարաբերությունների կայուն զարգացման համար»։

«Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը մշակույթի, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում, ամրապնդել երիտասարդական փոխանակումները, նպաստել ժողովուրդների միջև կանոնավոր շփումների ձևավորմանը, խորացնել փոխըմբռնումը և մերձեցնել նրանց»,- հավելել է նա։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում