Միտված ենք, որ արդեն իսկ դպրոցից հետաքրքրություն լինի գիտության նկատմամբ. Արայիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել էԱմերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անցկացրած օլիմպիադայի հաղթողների, նրանցծնողների և ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, մրցանակների են արժանացել Երևանի թիվ 87, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Հերացու անվան ավագ դպրոցների, ինչպես նաև Արցախի Նորշենի դպրոցի աշակերտները: «Հուսով եմ, որ ապագայում այս մրցույթն ավելի լայն ընդգրկում կունենա, որի միջոցով կրթական նոր որակ կապահովենք մեր ուսումնական հաստատություններում: Եթե այս մրցույթից հետո գոնե մեկ աշակերտ ասել է, որ հետագայում գիտությամբ է զբաղվելու, հետևաբար դա ցուցիչ է»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ ԱՐՓԱ-ի միջոցով Հայաստանն արդեն հաջորդ տարի կմասնակցիԻնտելընկերությանմրցույթին: «Գիտության մեջ ներկայումս լուրջ խնդիր կա տարիքի առումով, և եթե առաջիկա տարիներին մենք կտրուկ գործողությունների չդիմենք, ապա լուրջ կորուստներ կունենանք: Մենք միտված ենք, որ արդեն իսկ դպրոցից հետաքրքրություն լինի գիտության նկատմամբ, իսկ որ դա առկա է մեր պատանիների շրջանում, վկայում է, օրինակ, տարբեր ցուցահանդեսների ընթացքում նրանց մեծ ներգրավվածությունը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ պետք է անել հնարավորը՝ խրախուսելու և արժևորելու գիտությամբ զբաղվելը:

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության նախկին անդամ Ռազմիկ Կարախանյանն իր հերթին նշել է, որ ընկերակցությունն իր գործունեության 35 տարիների ընթացքում 18 անգամ անցկացրել է վերոնշյալ օլիմպիադան: Այս տարի ԱՄՆ դպրոցականներից բացի, օլիմպիադային մասնակցել են նաև ՀՀ և Արցախի աշակերտները: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարիներին օլիմպիադային մեծ մասնակցությունը կխթանի ՀայաստանումSTEM (բնագիտություն,տեխնոլոգիա,ճարտարագիտություն,մաթեմատիկա)ոլորտի զարգացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցում հետազոտական բաղադրիչի ավելացման, դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդման, հետազոտական օլիմպիադաների համակարգման և այլ հարցերի:

Մրցույթի կազմակերպիչները պատրաստակամություն են հայտնել մասնագիտական աջակցություն ցուցաբերել այն աշակերտներին, ովքեր ունեն որևէ գիտական գաղափար, սակայն չգիտեն ինչպես այն ներկայացնել:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP